Wednesday, December 14, 2011

სასწავლო პროექტი

1)   Նախագծի անվանումը – Գալվանական էլեմենտ
2)      Նախագծի հիմնական թեման – Ավտոմեքենա և գալվանական էլեմենտ
3)      Նախագծի կարևորությունը – Աշակերտները գաղափար կազմեն գալվանական էլեմենտի, նրա տեսակների և տարբեր բնագավառներում նրանց օգտագործման մասին:
4)      Դասի նպատակը – Աշակերտները կիմանան, որ սարքը, որի օգնությամբ քիմիական էներգիան վերածվում է էլեկտրական էներգիայի, դա գալվանական էլեմենտն է: Կիմանան ինչպես կարելի է գալվանական էլեմենտ պատրաստել. կիմանան որ գալվանական էլեմենտը, հատկապես նրանց մի տեսակը՝ ուժակուտակիչը, լայնորեն օգտագործվում է ավտոմոբիլային տրանսպորտում, սուզանավերում, տիեզերանավերում, տարբեր էլեկտրասարքավորումներում
5)      Մասնակիցների հասակըXI դասարան
6)      Նախագծի տևողությունը – 2 դասաժամ
7)      Նախագծի արդյունքը – Աշակերտները պետք է գաղափար կազմեն ավտոմեքենաներում օգտագործվող ուժակուտակիչների, նրանց գործառույթի և պիտանելիության ժամկետի և լիցքավորելու ժամանակի մասին
8)      Նախագծի ռեսուրսները – Տարբեր սարքավորումներում օգտագործվող ուժակուտակիչներ (մարտկոցներ), համակարգիչ, հանրագիտարան, թուղթ, գրիչ, լուսանկարներ
9)      Նախագծի ընթացքը – տարբեր տեղեկատվական աղբյուրների միջոցով ուսումնասիրել հետևյալ հարցերը
ա) Ի՞նչ տեսակի ուժակուտակիչներ են օգտագործվում ավտոմեքենաներում, և ի՞նչ տարբերություն կա նրանց միջև
բ) Ո՞րն է ուժակուտակիչների գործառույթն ավտոմեքենայում
գ) Ինչի՞ց է կախված ուժակուտակիչների պիտանելիության ժամկետը
դ) Ե՞րբ պետք է լիցքավորել ուժակուտակիչը և ինչպե՞ս է դա կատարվում
ե) Կարելի՞ է արդյոք երկարացնել ուժակուտակիչի պիտանելիության ժամկետը և ի՞նչ եղանակով պետք է անել դա
զ) տեղեկություններ հավաքել այն մասին, թե ինչ տեսակների ուժակուտակիչներով է հագեցած Վրաստանի շուկան
10)  Առարկայական կապ – Ֆիզիկա, ավտոգործ
11)  Նախագծի հեղինակ – Կարեն Շիրինյան
12)  Էլ փոստKarenShirinyan@gmail.com