2) Նախագծի հիմնական թեման – Ավտոմեքենա և գալվանական էլեմենտ
3) Նախագծի կարևորությունը – Աշակերտները գաղափար կազմեն գալվանական էլեմենտի, նրա տեսակների և տարբեր բնագավառներում նրանց օգտագործման մասին:
4) Դասի նպատակը – Աշակերտները կիմանան, որ սարքը, որի օգնությամբ քիմիական էներգիան վերածվում է էլեկտրական էներգիայի, դա գալվանական էլեմենտն է: Կիմանան ինչպես կարելի է գալվանական էլեմենտ պատրաստել. կիմանան որ գալվանական էլեմենտը, հատկապես նրանց մի տեսակը՝ ուժակուտակիչը, լայնորեն օգտագործվում է ավտոմոբիլային տրանսպորտում, սուզանավերում, տիեզերանավերում, տարբեր էլեկտրասարքավորումներում
5) Մասնակիցների հասակը – XI դասարան
6) Նախագծի տևողությունը – 2 դասաժամ
7) Նախագծի արդյունքը – Աշակերտները պետք է գաղափար կազմեն ավտոմեքենաներում օգտագործվող ուժակուտակիչների, նրանց գործառույթի և պիտանելիության ժամկետի և լիցքավորելու ժամանակի մասին
8) Նախագծի ռեսուրսները – Տարբեր սարքավորումներում օգտագործվող ուժակուտակիչներ (մարտկոցներ), համակարգիչ, հանրագիտարան, թուղթ, գրիչ, լուսանկարներ
9) Նախագծի ընթացքը – տարբեր տեղեկատվական աղբյուրների միջոցով ուսումնասիրել հետևյալ հարցերը
ա) Ի՞նչ տեսակի ուժակուտակիչներ են օգտագործվում ավտոմեքենաներում, և ի՞նչ տարբերություն կա նրանց միջև
բ) Ո՞րն է ուժակուտակիչների գործառույթն ավտոմեքենայում
գ) Ինչի՞ց է կախված ուժակուտակիչների պիտանելիության ժամկետը
դ) Ե՞րբ պետք է լիցքավորել ուժակուտակիչը և ինչպե՞ս է դա կատարվում
ե) Կարելի՞ է արդյոք երկարացնել ուժակուտակիչի պիտանելիության ժամկետը և ի՞նչ եղանակով պետք է անել դա
զ) տեղեկություններ հավաքել այն մասին, թե ինչ տեսակների ուժակուտակիչներով է հագեցած Վրաստանի շուկան

10) Առարկայական կապ – Ֆիզիկա, ավտոգործ
11) Նախագծի հեղինակ – Կարեն Շիրինյան
12) Էլ փոստ – KarenShirinyan@gmail.com
No comments:
Post a Comment